Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

«Նոր ժամանակներ»` 2013 թվականից

«Նոր ժամանակներ»` 2013 թվականից
17.06.2012 | 01:22

2013 թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու որոշում է կայացրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, եթե, ինչպես նախկինում, արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: Նա պատրաստվում է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, բացի իշխանականից:

Դիտվել է՝ 8776

Մեկնաբանություններ